Լրահոս
Մամուլի տեսություն
09:35
11.03.23
95

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Փաշինյանն Արայիկ Հարությունյանին ասել է, որ, իր կարծիքով, Արցախը պետք է ինտեգրվի Ադրբեջանին, պետք է լեզու գտնեն ադրբեջանցիների հետ:

«Փաստ»

Նիկոլ Փաշինյանն ասել է, որ անհրաժեշտ է միջազգային հուսալի մեխանիզմներ ստեղծել, որ Բաքու-Ստեփանակերտ անխափան և ինստիտուցիոնալ խոսակցություն տեղի ունենա:

«Ժողովուրդ»

Հանրային հեռուստաընկերության եթերում Տարոն Չախոյանի արած հայտարարությունը, թե 2018-2020 գնվել է նույնքան զենք, որքան Սերժ Սարգսյանի կառավարման տասը տարիներին, մանիպուլյատիվ է և չհիմնավորված:

«Հրապարակ»

Հովիկ Աղազարյանը գրություն է ուղարկել քաղաքապետին՝ պահանջելով տրամադրել Տիգրանյան փողոցում տեղադրված երկաթյա տաղավարների օրինականության հիմքերը։

«Ժողովուրդ»

ԲՏԱ նախարարությունը առաջարկում է հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթին մասնակցելու հայտի ներկայացմանը կցել նաև տեղեկանք՝ հեռարձակման ծառայությունների մասով ժամկետանց պարտքեր և պարտավորություններ չունենալու մասին:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիանա Ղահրամանյանը կքննարկի Արցախի նախկին արտգործնախարար Կարեն Միրզոյանի հետ: