Լրահոս
Հասարակական
23:42
24.11.25
156

Որտեղ եպիսկոպոսը լռեցվում է, այնտեղ լռեցվում է Քրիստոս․ սա սրբապղծություն է. Տիրատուր քահանա

Img default alt hy

Բադեն-Վյուրթեմբերգի Հայ Համայնքի հոգևոր հովիվ Տիրատուր քահանա Սարդարյանը գրում է.

«Եթե վարչապետը քահանային պարտադրում է Սուրբ Պատարագի ընթացքում չհիշատակել թեմակալ առաջնորդին կամ Կաթողիկոսին, ապա խախտվում է ոչ միայն եկեղեցական իրավունքը, այլև խոցվում է Եկեղեցու Խորհուրդը։

Սբ. Պատարագը պետական արարողություն չէ։

Որտեղ եպիսկոպոսը լռեցվում է, այնտեղ լռեցվում է Քրիստոս։

Սա աշխարհականություն չէ։ Սա սրբապղծություն է»: