Լրահոս
Քաղաքական
23:00
06.06.25
201

Որտե՞ղ է 250 միլիոն դոլարի կոկաինը. առգրավված թմրանյութը ցույց չի տալիս Քննչական կոմիտեն

Քննչական կոմիտեից գողացված իրեղեն ապացույց 590 հազար դոլարից 11 հազար 200 դոլարը դեռ չի հայտնաբերվել: Բայց դա որևէ կերպ ստվեր չի գցում ՔԿ նախագահի հպարտության վրա: Արթուր Պողոսյանը հպարտ է, որ իր «քթի տակից» կատարված հափշտակությունը հենց իրենք էլ բացահայտել են: Բայց, ինչպես ասում են, աչքը տեսածից է վախենում: Այսօր խորհրդարանում բյուջե 2024-ի կատարողականի ներկայացման ժամանակ ընդդիմությունը Պողոսյանին հարցրել է իրեղեն ապացույց 1 տոննա կոկաինի մասին: Արդյո՞ք այն դեռ իր տեղում է: Դա այն թմրանյութն է, որը 2 տարի առաջ բանանի արկղերով Էկվադորից հասել էր Հայաստան: