Լրահոս
Աշխարհ
19:30
03.07.22
368

Որքա՞ն գումար է անհրաժեշտ իդեալական կյանքի համար

«Shantnews.am»-ը գրում է.

«Հիշու՞մ եք Օստապ Բենդերի հայտնի հարցը Շուրային.«Շուրա, քեզ որքա՞ն գումար է պետք երջանիկ լինելու համար»:

Ամերիկյան Համալսարանական հոգեբանների նոր հետազոտության համաձայն, մարդկանց մեծամասնության պատասխանը 10 միլիոն դոլար է:Բայց ոչ ամերիկացիները, ովքեր ասում են, որ իրենց առնվազն 100 միլիոն դոլար է պետք և հաճախ պնդում են  անգամ ՝100 միլիարդ դոլար:

Ամերիկյան համալսարանների ակադեմիկոսները պարզել են, որ հակառակ այն ենթադրության, որ բոլորն ուզում են հնարավորինս հարուստ լինել, մարդկանց մեծ մասն ասում է, որ երջանիկ կլինի  անգամ մի քանի միլիոնով:

Ամբողջ աշխարհից գրեթե 8000 մարդկանց շրջանում անցկացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ երկրների 86%-ում մարդկանց մեծամասնությունը կարծում է, որ կարող է հասնել  իդեալական կյանքի 10 միլիոն դոլարով կամ ավելի քիչ:

Մեծ Բրիտանիայում ամենահայտնի պատասխանը (26%) եղել է 1 մլն դոլար, իսկ մեծամասնությունն ասել է, որ 10 մլն դոլար կամ ավելի քիչ գումարը բավարար կլինի: Տասներեք տոկոսն ասել է, որ կցանկանար 100 միլիարդ դոլար կամ ավելի:

«Անսահմանափակ կարիքների գաղափարախոսությունը, երբ ներկայացվում է որպես մարդկային բնույթ, կարող է սոցիալական ճնշում ստեղծել մարդկանց համար՝ գնելու ավելին, քան իրականում ցանկանում են», – կարծում են հետազոտության հեղինակները:

«Բացահայտելը, որ մարդկանց մեծամասնության իդեալական  պատկերացրած կյանքն իրականում բավականին չափավոր է, կարող է սոցիալական առումով ավելի պարզ դարձնել մարդկանց վարքագիծը, որն ավելի համահունչ է այն բանին, ինչը նրանց իսկապես  երջանիկ է դարձնում, և աջակցել ավելի ուժեղ քաղաքականությանը, որը կօգնի պաշտպանել մոլորակը»,-ասում է հոգեբան Դոկտոր Ռենատա Բոնջիորնոն:

Քաղաքական գործիչների և ազդեցիկ հայտնիների  աճող կոալիցիան կոչ է անում ամբողջ աշխարհում մտցնել հարստության հարկեր՝ օգնելու փակել հասարակության ամենահարուստների և ամենաաղքատների միջև ապշեցուցիչ անջրպետը»: