Լրահոս
Իրավական
17:00
09.12.25
102

Որպես անհետ կորած որոնվող 34-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

Img default alt hy

Դեկտեմբերի 8-ին հաղորդվել էր 1991 թ. ծնված Սերգեյ Մանկոյի անհետ կորելու մասին:
Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում Սերգեյ Մանկոն հայտնաբերվել է Ակնալիճ բնակավայրում:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին: