Լրահոս
Իրավական
15:49
10.06.22
204

Որոշվել է 3 ոստիկանի ազատել ծառայությունից. ոստիկանությունից չմեկնաբանեցին, թե ինչու

Img default alt hy

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ այսօր որոշում է կայացվել դիմել ոստիկանության պետին՝ 3 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունում ծառայությունից ազատում» կարգապահական տույժը։

«Yerevan.Today»-ը ոստիկանությունից փորձեց պարզել` որ ստորաբաժանումներից են եղել և հատկապես ինչ արարքների համար են ոստիկաններին ազատել աշխատանքից՝ օրինակ՝ ցույցերին մասնակցելո՞ւ, ցույցի մասնակիցներին ծեծելո՞ւ, թե՞ այլ հանգամանքով պայմանավորված, սակայն հրաժարվեցին պատասխան տալ: