Լրահոս
Հասարակական
17:24
08.09.22
412

Օրգով գյուղը ոտքի է կանգնել

Img default alt hy

Օրգով գյուղը ոտքի է կանգնել: Այն գտնվում է գիտական տարածքի և Պարիս Հերունու աստղադիտակի հարևվանությամբ, որտեղ սեպտեմբերի 10-12 -ը կայանալու է էլեկտրոնային երաժշտության այսպես ասած «Փառատոն»:  Այս մասին տեղեկացնում է Քարահունջ Հայագիտական կենտրոնի ֆեյսբուքյան էջը։

«Գյուղի բնակիչները արդեն իրենց վրա են զգացել կազմակերպվող միջոցառման հետևանքները՝ տարածվում է այլասեռվածություն, գյուղում փակցվում են թմրամիջոցների վաճառքի հայտարարություններ, գիշերը վանք են գալիս անհասկանալի սեռի կիսամերկ անձինք, ինչի մասին պատմեց Տեր Մխիթարը: 

Օրգով գյուղի բնակիչներին միանում են նաև շրջակա այլ գյուղերի բնակիչներ: 

Երեկ գյուղում հավաք էր և բնակիչները շատ կտրուկ էին տրամադրված, հատկապես վրդովմունք էին արտահայտում, որ այդ նույն օրերին Տեղերի վանքի եկեղեցում նշվելու են Սուրբ Խաչի տոնը և մեռելոց: 

Այսօր սպասվում է ավելի ծավալուն հավաք: Մենք իրենց կողքին ենք: Ցանկացողները թող միանան միասին։ 

Պայքարե՛նք մեր մշակութային ու արժեքային ես-ի պահպանության համար»: