Լրահոս
Հասարակական
16:14
30.11.25
495

Որևէ մեկը իրավունք չունի գրաքննելու պատարագը. Հովհաննես Իշխանյան

Img default alt hy

«Որևէ մեկը իրավունք չունի գրաքննելու պատարագը»։ Այս մասին ասաց Հովհաննես Իշխանյանը։

Ավելի վաղ հայտնել էինք՝ Վեհափառի անունը հնչեցնելու համար Հովհաննես Իշխանյանին բիրտ ուժով դուրս բերեցին եկեղեցուց։

Հիշեցնենք՝ Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցված Սուրբ Պատարագի ժամանակ ևս Վեհափառի անունը չհնչեց, ինչից հետո, հավատացյալ ժողովուրդը բարձրաձայն հնչեցնում է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի անունը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիկնապահները, ոստիկանները Կաթողիկոսի անունը բարձրաձայն հնչեցրած քաղաքացուն, հեռացրեցին եկեղեցու տարածքից։

Պատարագին մասնակցում էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ, ինչպես նաև «Մեր ձևով» շարժման ղեկավար Նարեկ Կարապետյանը։