Լրահոս
Հասարակական
18:51
29.11.25
761

Կողմ եմ Արշակ Սրբազանի ծառայությունը ժամանակավորապես կասեցնելուն. Գեղարքունյաց թեմի առաջնորդ

Img default alt hy

Գեղարքունյաց թեմի առաջնորդ Տ․ Պարթև եպիսկոպոս Բարսեղյանը հանդես է եկել հայտարարությամբ․

«Որպես Գեղարքունյաց թեմի առաջնորդ՝ սույնով հայտնում եմ հետևյալը․

ա. Կողմ եմ Տ. Արշակ արքեպս. Խաչատրյանի ծառայությունը ժամանակավորապես կասեցնելու վերաբերյալ վերջինիս հարցով ստեղծված հանձնախմբի՝ Վեհափառ Հայրապետին ներկայացրած առաջարկությանը (այն դեռևս դատավճիռ չէ):

բ. Հորդորում եմ հատկապես եկեղեցու սպասավորներին դադարեցնել բարձրաստիճան եկեղեցականների հասցեին հնչեցվող վիրավորանքները:

գ. Որդիաբար խնդրում եմ Վեհափառ Հայրապետին հրավիրել հրատապ ժողով՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եպիսկոպոսաց դասի մասնակցությամբ»։