Լրահոս
Հասարակական
09:30
10.03.23
241

Opel-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ նա կրկնակի վրաերթի է ենթարկվել Mercedes-ի կողմից

Img default alt hy

Մարտի 9-ին, մահվան ելքով կրկնակի վրաերթ է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 20:10-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Տիգրան Մեծ պողոտայում վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի, հայտնում է Shamshyan.com-ը։

Հարվածի հետևանքով հետիոտնը կրկնակի վրաերթի է ենթարկվել Mercedes ML մակնիշի ավտոմեքենայի կողմից: Վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, սակայն հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: