Լրահոս
Հասարակական
21:30
09.01.26
232

Ոնց որ թոշակառուներին ձեռ առնեն, չեն էլ ամաչում. անտեսանելի փող չեն ուզում տարեցները

«Կենսաթոշակները բարձրանալու՞ են». սա փակ հարց է, որի պատասխանը ենթադրում է կամ «այո», կամ «ոչ» տարբերակները: Այս հարցի իմաստը չի հասկացել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, ու ասուլիսին այն լսելուց հետո սկսել է պատմել քեշբեքի մասին` թե ինչպես են թոշակառուները հետվճար ստանում գնումներից: Բայց Երևանի փողոցներում շարունակում է հնչել՝ «թոշակները բարձրանալու՞ են»: