Լրահոս
Հասարակական
17:30
07.06.25
1 015

Սպանություն՝ Երևանում․ հարսանյաց սրահի մուտքի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի

Img default alt hy

Այսօր՝ հունիսի 7-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։00-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կոմիտասի պողոտա 23 հասցեում տղամարդու դի կա, հայտնում է Shamshyan.com-ը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հենց դեպքի վայրում պարեկները 1 հոգու կարողացել են վնասազերծել և տեղափոխել ոստիկանության Արաբկիրի բաժին, որը ենթադրյալ կասկածյալներից մեկն է։

Ժամանել նաև Երևանի 1-03 շտապօգնության թիվ 12 բժիշկների խումբը, ովքեր արձանագրել են քաղաքացու մահը, ով հայտնաբերվել են «Լիզա» հարսանյաց սրահի  մուտքի մոտ՝ նկուղային հարկում։

Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի, ենթադրյալ կասկածյալի ինքնությունը ու դեպքի հանգամանքները։