Լրահոս
Հասարակական
15:00
30.11.25
474

Օդի ջերմաստիճանը կնվազի

Img default alt hy

Երևանում նոյեմբերի 30-ի ցերեկը, դեկտեմբերի 2-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 1-ին հնարավոր է թույլ անձրև։

Մարզերում նոյեմբերի 30-ի ցերեկը, դեկտեմբերի 3-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Դեկտեմբերի 1-ին, 2-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ, լեռնային շրջաններում գիշերային ժամերին ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով:

Քամին արևմտյան՝ 2-5մ/վ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 1-3-ին աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում՝ էապես չի փոխվի։