Լրահոս
Հասարակական
18:30
10.03.23
147

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով

Img default alt hy

Երևանում այսօր ցերեկը, մարտի 11-13-ը, 15-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մարտի 14-ի ցերեկը, 15-ի գիշերը և առավոտյան ժամերին հնարավոր է անձրև:

Մարզերում այսօր և մարտի 13-ի երեկոյան ժամերին, 14-ին և 15-ին օրվա ընթացքում առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:

Մարտի 11-ին և 12-ին, 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևմտյան 2-4 մ/վ արագությամբ, մարտի 11-14-ը առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 12-15մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 10-12-ը ցերեկն աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով:

Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։