Լրահոս
Աշխարհ
14:30
27.02.23
110

Օդային տագնապ է Ուկրաինայի ամբողջ տարածքում

Առավոտյան օդային տագնապ է հայտարարվել Ուկրաինայի ամբողջ տարածքով: Դա են վկայում Ուկրաինայի թվային փոխակերպման նախարարության առցանց քարտեզների հրապարակած տվյալները: 

Ուկրաինական մամուլը գրում է, որ գիշերը հակաօդային պաշտպանությունը Կիևի երկնքում խոցել է հակառակորդի 9 անօդաչու թռչող սարք՝ «Շահեդ» տեսակի: Կիևի տարածքում օդային տագնապը տևել է 5 ժամ: