Լրահոս
Տեսանյութեր
17:05
09.09.22
1 160

Ո՞վ է Եռաբլուրում լկտի պահվածք դրսևորած կինը և ինչ են ասում ՊՆ-ից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Img default alt hy

Վերջին ժամերին համացանցում ակտիվորեն մի տեսանյութ է տարածվում, որի հեղինակ կինը կարծես թե ծաղրում է Եռաբլուրը և այնտեղ հանգչող զինվորների մասին քամահրանքով խոսում։ Ըստ համացանցի օգտատերերի՝ կինը ադրբեջանցի կամ թուրք է։ Դատելով նրա խոսքից՝ Հայաստան է եկել ընկերների մոտ։ 

«Իսկ ո՞վ ինձ չէր հավատում։ Իսկ ո՞վ է այստեղ, ո՞վ է սա», - տեսանյութում ասում է նա։ 

«Auroranews»-ը հասկանալու համար, թե իրականում Եռաբլուրում ի՞նչ է կատարվել՝ կապ հաստատեց ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանի հետ։ 

«Եռաբլուրի տեսաձայնագրությունները վերծանվում են, իսկ հրապարակված տեսանյութը՝ ուսումնասիրվում»,- նշեց ՊՆ խոսնակը։