Լրահոս
Շոու բիզնես
17:00
27.02.23
364

Ո՞վ է Բրեդ Փիթի նոր ընկերուհին. նրանից լուսանկար է հրապարակվել

Img default alt hy

Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթն առաջին անգամ հանրությանը ներկայացել է իր նոր ընկերուհու՝ դերասան Փոլ Ուեսլիի նախկին կնոջ՝ 29-ամյա Ինես դե Ռամոնի հետ։ «Tert.am»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է People-ը։

Զույգը Սեզար կինոմրցանակաբաշխությանը մասնակցելու նպատակով Ֆրանսիա է ժամանել առանձին։ Փիթը մեկնել է հինգշաբթի երեկոյան, իսկ Դե Ռամոնը՝ մեկ օր անց:

Մրցանակաբաշխությունից հետո 59-ամյա Փիթն ընկերուհու հետ մասնակցել է Փարիզում  պաշտոնական ընթրիքին, հաղորդում է Paris Match-ը:

Առաջին անգամ Փիթին և Դե Ռամոնին միասին նկատել են անցյալ տարվա նոյեմբերին Լոս Անջելեսում կայացած համերգի ժամանակ։ Դեռ այն ժամանակ լուրեր էին պտտվում, որ զույգը հանդիպում է մի քանի ամիս, սակայն հաջողությամբ թաքնվում է լրագրողներից։

An evening in Paris! Video of Brad Pitt & (rumoured) girlfriend Ines de  Ramon on dinner date goes viral - The Economic Times