Լրահոս
Քաղաքական
19:45
03.09.22
100

«Ո՞վ է ավելի կեղծավոր»՝ Երևան-Բաքու բանավեճ. Հայաստանի ընդդիմությունը «կարմիր գծեր» է նշում

Բրյուսելյան հանդիպումից հետո չի դադարում հայ-ադրբեջանական դիվանագիտական փոխհրաձգությունը:

Այսօր Հայաստանի արտգործնախարարը արձագանքել է Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի հիմքում լինելու են Բաքվի առաջարկած 5 կետերը:

Արարատ Միրզոյանը շեշտել է, որ այո՛, Հայաստանի իշխանությունն ընդունել է այդ կետերը, բայց Բաքուն անկեղծ չէ խաղաղության հասնելու մտադրություններում, որովհետև անտեսում է հայկական կողմի առաջարկները: