Լրահոս
Քաղաքական
15:45
07.06.25
436

Ո՞ւմ մոտ են կասկածներ մնացել, որ ներկայիս հայկական իշխանությունն իր էությամբ թուրքամետ իշխանություն է․ Արման Աբովյան

Img default alt hy

Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Պարզապես արձանագրենք։

Հայաստանի ղեկավարը շնորհավորանքներ է հղում ադրբեջանին, այսինքն ՝ Հայաստանի տարածքները բռնազավթած մի երկրին, որը հայերին համարում է տիեզերական չարիք, խրախուսում է հայերի սպանությունները, ոչնչացնում է հայկական մշակութային, պատմական և կրոնական ժառանգությունը, մերժում է հայերի՝ սեփական հողում ապրելու իրավունքը, պարբերաբար սպառնում է Հայաստանին նոր պատերազմով, առաջ է տանում Հայաստանի ապամոնտաժման թեման, ծաղրում է հայ ժողովրդին, վարում է Հայաստանի վրա քաղաքական, դիվանագիտական, տնտեսական, ռազմական ճնշման համակարգային քաղաքականություն, հայերին անվանում է շներ և կենդանիներ:

Եվ այս շնորհավորանքը ընթանում է հայկական իշխանական վերնախավի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու վրա ամենաանամոթ, ամենանողկալի, ամենաստոր ճնշումներին զուգահեռ։

Էլ ում մոտ են կասկածներ մնացել, որ ներկայիս հայկական իշխանությունն իր էությամբ թուրքամետ կոլաբորացիոնիստների իշխանություն է»։