Լրահոս
Հասարակական
23:05
10.06.22
168

«Ո՛չ կանգնելու տեղ կա, ո՛չ շնչելու». նորմալ տրանսպորտի սպասող Երևանը

Չնայած Երևան բերված 8 հարյուրից ավելի ավտոբուսներին՝ մայրաքաղաքային երթուղայինները շարունակում են քայքայել քաղաքացիների նյարդերը:

«Հայլուր»-ի նկարահանող խումբը ավտոբուսի դռների արանքում ճզմված մարդկանց, միկրոավտոբուսներում երկու տակ ծալված ուղևորների է ֆիքսել: Պիկ ժամերին քաղաքացիները ստիպված են լինում մի քանի ավտոբուս բաց թողնել՝ ուշանալով աշխատանքից: