Լրահոս
Առողջապահական
18:40
04.07.22
416

Նռան հյութի օգտակար ու բուժիչ հատկությունները

Img default alt hy

«Aysor.am»-ը գրում է․

«Նուռն օրգանիզմն ապահովում է անհրաժեշտ բոլոր սննդանյութերով։ Պարունակում է մոտ 15 ամինաթթու, հարուստ է K, C, B9, B6 վիտամիններով և հանքանյութերով (կալիում, պղինձ, ֆոսֆոր): Միաժամանակ, նուռը ցածր կալորիականությամբ միրգ է։ 100 գրամում կա ընդամենը 72 կիլոկալորիա։

Նուռը բարելավում է սրտի առողջությունը, կանխում արթրոզի զարգացումը։

Նռան օգտագործումը զգալի դեր է խաղում ոսկորների և շարակցական հյուսվածքների նյութափոխանակության մեջ։ Մասնավորապես, այն մասնակցում է կալցիումի կլանմանը։ Նռան հյութը հարուստ է ֆիտոնուտրիենտներով, որոնք նվազեցնում են բորբոքումն ու աճառի այտուցը:

Նռան հյութն օգնում է հեռացնել ատամնափառը։ Բացի այդ, այն ունի հակամանրէային և հակավիրուսային հատկություն և մաքրում է բերանի խոռոչը մանրէներից։ Սա նվազեցնում է լնդերի հիվանդության վտանգը:

Այն պարունակում է նյութեր, որոնք կանխում են էստրոգենի սինթեզը և արգելափակում չարորակ նորագոյացությունների աճը։ Հակաօքսիդանտ և հակաբորբոքային նյութերի բարձր պարունակության շնորհիվ նռան հյութը դանդաղեցնում է քաղցկեղի բջիջների աճը։

Նուռը բարձրացնում է իմունիտետը. 100 գրամ նուռը պարունակում է վիտամին C-ի օրական արժեքի 21%-ը: Նուռն ակտիվացնում է օրգանիզմի իմունային համակարգը՝ պաշտպանելով այն վիրուսներից։

Նռան հյութը խթանում է ախորժակը և հագեցնում ծարավը, կորիզի յուղը բարելավում է էպիդերմիսի բջիջների վերականգնումը, ինչպես նաև արագացնում է վերքերի ապաքինումը։ Բացի այդ, նռան մզվածքը լավ վերականգնում է մաշկը արևայրուքից հետո։

Նուռը բարձրացնում է արյան մեջ հեմոգլոբինի մակարդակը։ Նռան հյութը հաճախ նշանակում են սակավարյունության դեպքում»: