Լրահոս
Իրավական
12:16
10.06.22
167

Նոյեմբերյանի ոստիկանները բացահայտել են դանակահարության դեպքը

Img default alt hy

Հունիսի 5-ին, ժամը 01։05-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած, թափանցող, արնահոսող վերքով բուժօգնության է տեղափոխվել Ալավերդի քաղաքի բնակիչ, 36-ամյա տղամարդ:

Նոյեմբերյանի ոստիկանները պարզել են մարմնական վնասվածք պատճառողի ինքնությունը: Բացատրական աշխատանքի շնորհիվ ալավերդցի 30-ամյա երիտասարդը ներկայացավ բաժին և տվեց խոստովանական բացատրություն՝ ներկայացնելով հանցագործության գործիք դանակը:

Հարուցվել է քրեական գործ: Երիտասարդը կալանավորվել է: Նախաքննությունը շարունակվում է: