Լրահոս
Հասարակական
16:29
21.11.25
163

Նոյեմբերի 22-ին աղոթք կկատարվի ազատազրկված հոգևորականների և Սամվել Կարապետյանի համար․ պատգամավոր

Img default alt hy

ՀՀ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Նոյեմբերի 22-ին, երեկոյան ժամը 19:00-ին, Շիրակի, Տավուշի և Արագածոտնի թեմերի նախաձեռնությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ, որի ավարտին աղոթք կբարձրացվի առ Աստված՝ ապօրինի ազատազրկված Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի, Տ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, Տ․ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի, Տ․ Գարեգին քահանա Արսենյանի, ազգային բարերար Սամվել Կարապետյանի և մնացյալ հայորդիների համար:

Ես ևս ներկա եմ լինելու Սուրբ Պատարագին։ Ուրախ կլինեմ հայոց հոգևոր մայրաքաղաքում հանդիպելու մեր հավատավոր հայրենակիցներին։