Լրահոս
Սպորտ
10:50
06.07.22
273

Նովակ Ջոկովիչը Ուիմբլդոնի կիսաեզրափակիչում է

Img default alt hy

Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը Ուիմբլդոնի տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց մենախաղի քառորդ եզրափակիչում Նովակ Ջոկովիչի մրցակիցը Իտալիայից Յանիկ Սիներն էր: 3 ժամից ավել ձգված մրցախաղում Նովակ Ջոկովիչը առաջին երկու սեթերում զիջել է համապատասխանաբար 5-7 և 6-2 հաշիվներով: Սակայն հաջորդիվ սերբ թենիսիստը կարողացել է բեկել խաղի ընթացքը ու երեք սեթերում հաղթել մրցակցին համապատասխանաբար 6-3. 6-2, 6-2 հաշիվներով: