Լրահոս
Քաղաքական
13:18
09.03.23
105

«Նոր սրում ունենք ԼՂ-ում». Ադրբեջանի ահաբեկչությունից 4 օր անց է Փաշինյանն անդրադառնում դեպքին

«Իրադրության նոր սրում ունենք Լեռնային Ղարաբաղում». կառավարության այսօրվա նիստին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: Հայաստանի վարչապետը չորս օր անց է անդրադարձել Արցախում՝ ադրբեջանցիների ահաբեկչությանը, որի ժամանակ 3 ոստիկան զոհվեց, մեկը ծանր վիրավորվեց: «Մարտի 5-ի սադրանքի նպատակներից մեկն էր ստեղծել կեղծ ապացույցներ, թե Հայաստանից Ղարաբաղ զենք-զինամթերք է տեղափոխվում, ինչը չստացվեց»,- ասել է Փաշինյանը՝ չմոռանալով շեշտել, որ չի շեղվում խաղաղության օրակարգից: