Լրահոս
Քաղաքական
15:50
13.06.22
112

Նոր մարտավարություն է ներկայացնելու Դիմադրության շարժումը վաղվա հանրահավաքին

 

Դիմադրության շարժման վաղվա հանրահավաքի ընթացքում ծրագրային ելույթ է հնչելու. շարժման ներկայացուցիչները խոսելու են այն մասին, թե որտեղից են եկել, ուր են հասել ու դեպի ուր են գնում:

Շարժման ներկայացուցիչներից Իշխան Սաղաթելյանը «Հայլուր»-ի հետ զրույցում նշել է, որ վաղը հանրահավաքի մասնակիցների հետ շատ անկեղծ խոսելու են նաև բացթողումների մասին, ներկայացնելու են գործողությունների նոր մարտավարություն ու առաջ են գնալու այնքան, մինչև Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա: