Լրահոս
Իրավական
19:31
12.09.22
192

Նոր մանրամասներ՝ Երևանում տեղի ունեցած շղթայական ավտովթարից

Img default alt hy

«Shamshyan.com»-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 10–ին Երևան-Արմավիր ավտոճանապարհի Երևանյան խճուղու 13 հասցեի մոտ շղթայական ավտովթարի հետևանքով պարզվել է՝ 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Opel-ը վարել է Երևանի բնակիչ, 26-ամյա Արթուր Կանանյանը, Mercedes-ներից մեկը վարել է Երևանի բնակիչ, 41-ամյա Կարեն Քյարամյանը, մեկ այլ Mercedes վարել է Երևանի բնակիչ, 40-ամյա Գալուստ Գրիգորյանը, մեկ այլ Mercedes վարել է Երևանի բնակիչ, 64-ամյա Ավետիք Տերտերյանը,  իսկ Ford Transit-ը վարել է Երևանի բնակիչ, 55-ամյա Աշոտ Իրիցյանը: 

Վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել Opel-ի ուղևոր, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 24-ամյա Նադերի Համիդ Ռեզանը:  

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Opel-ի վարորդ Ա. Կանանյանը աշխատում է «ԿՖՍ» ՓԲԸ-ում՝ որպես առաքիչ,  Mercedes-ների վարորդներից  Ա. Տերտերյանը աշխատում է  «Փորձաքննության ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում՝  որպես անվտանգության աշխատակից, իսկ Ford Transit-ի վարորդ Ա. Իրիցյանը աշխատում է Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատում՝ որպես անվտանգության աշխատակից: