Լրահոս
Սպորտ
20:00
07.06.25
199

«Նոա»-ն երկարաձգել է պայմանագիրը Գուդմունդուր Թորարինսոնի հետ

Img default alt hy

«Նոա» ֆուտբոլային ակումբը երկարաձգել է պայմանագիրը Գուդմունդուր Թորարինսոնի հետ։ Այդ մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ իսլանդացի պաշտպանը հանդես կգա թիմում մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը։

Իսլանդիայի հավաքականի կազմում 15 հանդիպման մասնակցած ֆուտբոլիստը «Նոա» էր տեղափոխվել 2024/25 մրցաշրջանի մեկնարկից առաջ և թիմի հետ դուրս է եկել Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլ, ինչպես նաև նվաճել է Հայաստանի չեմպիոնի տիտղոսը և Գավաթը։

«Այն ամենը, ինչ ինձ անհրաժեշտ է, այստեղ է։ Առաջ շարժվենք միասին», - նշել է Թորարինսոնը՝ պայմանագիրը երկարաձգելուց հետո։

«Նոա»-ի կազմում Թորարինսոնը մասնակցել է 26 խաղի՝ դառնալով 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։