Լրահոս
Քաղաքական
12:09
01.07.25
184

Նման մոտեցմամբ հնարավոր է վտանգել ոչ միայն ոլորտի արդյունավետ կառավարումը, այլև ներդրումային մթնոլորտը. Մանուկյանը՝ Արմեն Սիմոնյանին

Img default alt hy

ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի արտահերթ նիստի ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը դիմեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանին՝ վերաբերվելով «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում առաջարկվող փոփոխություններին։

Մանուկյանը մտահոգություն հայտնեց, որ ռազմավարական ոլորտին վերաբերող նման կարևոր օրենսդրական փաթեթը ներկայացվել է երեք ժամյա ռեժիմով՝ առաջինից մինչև երկրորդ ընթերցում, այն դեպքում, երբ կառավարությունը ներկայացրել է ծավալուն վերապահումներով եզրակացություն։ Պատգամավորը զգուշացրեց, որ նման մոտեցմամբ հնարավոր է վտանգել ոչ միայն ոլորտի արդյունավետ կառավարումը, այլև ներդրումային մթնոլորտը և քաղաքացիների շահերը: