Լրահոս
Քաղաքական
15:47
05.10.22
80

Նկարվել է Վահագն Խաչատուրյանը, բացատրություն տվել՝ դեսպանը

Img default alt hy

«Panorama.am»-ը գրում է.

«Մեծ Բրիտանիայում Հայաստանի արտակարգ  և լիազոր դեսպանը թագուհի Եղիսաբեթ 2-րդի հոգեհանգստի ժամանակ պատահածի մասին ԱԳ նախարարություն բացատրություն է ներկայացրել։

«Տեղի ունեցածի վերաբերյալ դեսպանը ՀՀ ԱԳՆ է ներկայացրել բացատրություն, որն ընդունվել է ի գիտություն»,-Panorama.am-ի գրավոր հարցմանն ի պատասպան հայտնեցին նախարարությունից։

Հիշեցնենք, որ փորձառու դիվանագետը միջազգային մամուլում հայտնվեց Մեծ Բրիտանիայի թագուհու հոգեհանգստի ժամանակ Հայաստանի նախագահին լուսանկարելու համար, արարողակարգը նման բան թույլ չէր տալիս»։