Լրահոս
Հասարակական
10:30
09.03.23
189

Nissan-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել․ տուժածների մեջ երեխաներ կան

Img default alt hy

Մարտի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 21:50-ի սահմաններում Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհին՝ դեպի Երևան ընթանալիս՝ ժողովրդին հայտնի Հրազդանի նախկին «Գայի պոստի» մոտ,  դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, կոտրել այն և գլխիավայր հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով Կոտայքի մարզային քննչական վարչությունում  նախաձեռնվել է վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը: