Լրահոս
Հասարակական
12:07
03.10.22
181

Nissan XTrail-ը բախվել է կամրջի բետոնե հատվածին ու ճաղավանդակներին և հայտնվել ճանապարհի մեջտեղում

Img default alt hy

Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։15-ի սահմաններում Nissan XTrail մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 20 կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել կամրջիի բետոնե հատվածին ու երկաթե ճաղավանդակին և հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը օպերատիվորեն ժամանած «Աբովյան» ԲԿ-ի բժիշկների և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկրարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 15 փրկարարների կողմից տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց՝ հայտնելով, որ իրեն լավ է զգում։ 

Փրկարարները հոսանքարկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը։ 

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. եղել է սթափ։  Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է ավտոմեքենայի հետ տեխնիկական խնդիրը,  եթե վարորդը ճիշտ չկողմնորոշվեր, հնարավոր է՝ բախվեր մի քանի ավտոմեքենաների։