Լրահոս
Քաղաքական
15:07
05.06.25
560

Նիկոլ Փաշինյանն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Img default alt hy

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հայտնում են ՀՀ կառավարությունից։

Վարչապետը Թուրքիայի նախագահին շնորհավորել է Կուրբան Բայրամ տոնի առիթով։

Թուրքիայի նախագահը Հայաստանի վարչապետին շնորհավորել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը 2026 թվականի գարնանը Հայաստանում անցկացնելու առիթով։ 

Զրուցակիցները քննարկել են Հայաստան–Թուրքիա հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր և պայմանավորվել շարունակել երկխոսությունը։