Լրահոս
Միջազգային
11:29
08.01.22
71

Նազարբաևը կոչ է արել միավորվել գործող նախագահ Տոկաևի շուրջը

Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաև մամուլի քարտուղար Այդոս Ուկիբայը գրել է, որ Նազարբաևը քաղաքացիներին կոչ է արել միավորվել գործող նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի շուրջը ներկա մարտահրավերները հաղթահարելու ու երկրի ամբողջականությունը պահպանելու համար։ 

«Նազարբաևը գտնվում է Ղազախստանի մայրաքաղաքում։ Նա խորհրդակցություններ է անցկացնում և ուղիղ կապի մեջ է Տոկաևի հետ»,– նշել է Ուկիբայը։

Ըստ մամուլի քարտուղարի` Նազարբաևը նաև հեռախոսազրույցներ է ունեցել բարեկամ երկրների ղեկավարների հետ։