Լրահոս
Միջազգային
11:10
08.01.22
82

20 000 ահաբեկիչներն Ալմաթիում իրականացրել են հարձակումների առնվանզ 6 ալիք․ Տոկաև

«Տասս»-ը փոխանցել է, որ ահաբեկիչներն Ալմաթիում հարձակումներ են իրականացրել 6 ալիքով, նրանց ընդհանուր թիվը 20 000 է։ 

Ղազախստանի նախագահ Տոկաևի խոսքով՝ ավազակներն ու ահաբեկիչները լավ պատրաստված ու կազմակերպված են եղել, ղեկավարվել են հատուկ կենտրոնից։ Նրանց մի մասը ղազախերեն չի խոսել։

Նախագահն ընդգծել է, որ իրավիճակի վերլուծությունը ցույց է տալիս, որ Ղազախստանը բախվել է ագրեսիայի զինված ակտի, որը լավ պատրաստվել և համակարգվում է արտերկրում մարզված ահաբեկչական խմբերի կողմից։

Տոկաևը պարզաբանել է, որ հակաահաբեկչական օպերացիաների անցկացման հրաման է տվել՝ ազգային անվտանգության սպառնալիքը վերացնելու և քաղաքացիների կյանքն ու ունեցվածքը պաշտպանելու համար։

Ղազախստանի իշխանությունները կշարունակեն ապահովել դիվանագիտական ներկայացուցչությունների և օտարերկրյա ընկերությունների անվտանգությունն անկարգությունների ֆոնին, ասել է Տոկաևը։