Լրահոս
Միջազգային
11:33
08.01.22
78

7 հրշեջ մեքենա է առևանգվել և օգտագործվել որպես պատ փլուզող միջոց

«Ռիա Նովոստին», հղում անելով Ղազախստանի ԱԻՆ-ին, հայտնում է, որ երկրում 7 հրշեջ մեքենա է առևանգվել և օգտագործվել որպես պատ փլուզող միջոց՝ պետական մարմինների շենքերի վրա հարձակման ժամանակ։

Նշվում է, որ չնայած վրեժխնդրության սպառնալիքներին՝ ԱԻՆ հակահրդեհային ծառայությունը մարել է 81 հրդեհ։ Վտանգավոր գոտիներից փրկվել և տարհանվել է 143 մարդ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկրում անկարգությունների հետևանքով տուժել է ԱԻՆ-ի առնվազն 10 աշխատակից։