Լրահոս
Միջազգային
10:46
08.01.22
73

Ղազախստանում 163 չվերթ է չեղարկվել

Ղազախստանի արդյունաբերության և ենթակառուցվածքային զարգացման հարցերով նախարարության մամուլի ծառայությունը հաղորդում է, որ հունվարի 8-ին Ղազախստանում ծրագրված 216 ներքին չվերթներից 163-ը չեղարկվել են։ 

Նշվում է, որ ծրագրված չվերթներից 9-ն էլ կիրականացվեն հետաձգմամբ։

Հետաձգումների և չեղարկումների հիմնական պատճառը Ակտաու, Տալդիկորգան, Ալմաթի քաղաքների օդանավականների փակ լինելն է և ինտերնետ կապի խնդիրները, որոնք խոչընդոտում են չվերթների նախապատրաստմանը։