Լրահոս
Միջազգային
10:29
08.01.22
81

Ալմաթի և Թարազ քաղաքներում հակաահաբեկչական գործողություններ են իրականացվում

«Սպուտնիկ Ղազախստան»-ը հաղորդում է, որ Ալմաթիում հունվարի 8-ի առավոտյան հրաձգությունը շարունակվում է, իրականացվում է հակաահաբեկչական օպերացիա։ 

Քաղաքի բնակիչներն օգնում են ոստիկանությանը գտնելու մարդկանց կասկածելի խմբերին։ Գրոհայինները թաքնվում են այգիներում և փոքր հրապարակներում։ Իրավապահների աշխատանքը բարդացնում է խիտ մառախուղը։

Հատուկ օպերացիա է անցկացվում նաև ղազախական Թարազ քաղաքում։ Տեղական իշխանությունների հաղորդմամբ՝ ոչնչացվել է 6 ահաբեկիչ, տուժել՝ 7 ոստիկան։