Լրահոս
Միջազգային
10:38
08.01.22
80

Պետական դավաճանության փաստով ձերբակալվել է Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեի նախկին ղեկավարը

Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Ղազախստանի հատուկ ծառայությունները ձերբակալել են հանրապետության Ազգային անվտանգության կոմիտեի նախկին ղեկավար Կարիմ Մասիմովին՝ պետական դավաճանության կասկածանքով։ 

Հունվարի 6-ին նախաքննություն է սկսվել հանրապետության ՔՕ 175-րդ հոդվածի առաջին մասով, որի շրջանակում էլ ձերբակալվել են Մասիմովն ու մի խումբ անձինք։

Նշենք, որ Ղազախստանում հետաքննություն է սկսվել նաև հեղուկ գազի 180 մանրածախ վաճառողների նկատամբ։ Նրանք կասկածվում են գնային դավադրության մեջ։