Լրահոս
Միջազգային
10:21
08.01.22
80

Ղազախստանում ցույցերին մասնակցելու համար օտարերկրացիներ են ձերբակալվել

Ղազախստանի ՆԳՆ-ը, տեղեկացնում է, որ ցույցերի և անկարգությունների ողջ ընթացքում Ղազախստանում ոստիկանական բաժանմունքներ է տեղափոխվել 4266 մարդ, որոնց թվում կան օտարերկրացիներ։ 

ՆԳՆ տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ Ալմաթիի մարզի գյուղերից մեկում ձերբակալվել է ավելի քան 100 մարդ։ Նախնական տվյալներով՝ ձերբակալվածները հարևան պետության քաղաքացիներ են։

Իրավապահները Ժամբիլի մարզի բնակավայրերից մեկում գտել են զենքի պահոցներ, ներառյալ ինքնաձիգներ և ատրճանակներ։

Նշվում է, որ Ալմաթիի տեխնիկական սպասարկման կայաններից մեկում առգրավվել են փամփուշտներ, զինամթերք և գողացված գույք։ Փաստի առթիվ նախաքննություն է իրականացվում։