Լրահոս
Արցախ
10:34
08.01.22
63

Արցախում գտնվող ռուսական զորախումբը վերապատվաստվում է

Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը հաղորդել է, որ Ռուսաստանի ռազմական բժիշկները սկսել են երկրորդ դեղաչափով վերապատվաստել Լեռնային Ղարաբաղում գտնվող խաղաղապահ զորակազմի զինծառայողներին։ 

Առաջին հերթին պատվաստվում են բուժաշխատողները, հրամանատարական կազմն ու հերթապահ ստորաբաժանումները, այնուհետև մյուս զինծառայողները։

«Բժշկական ջոկատի մասնագետները ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողներին վերապատվաստում են «Գամ-Կովիդ-Վակ» պատվաստանյութի երկրորդ բաղադրիչով»,- ասել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Օլեգ Վալիևը: