Լրահոս
Հայաստան
23:54
07.01.22
63

Հրդեհ՝ բնակարանում

Հունվարի 7-ին, ժամը 23։10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խորենացու փողոցի թիվ 47 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։

Պարզվել է, որ բնակարանում հրդեհ է բռնկվել։