Լրահոս
Միջազգային
11:50
08.01.22
85

ՀԱՊԿ խաղաղապահների ժամանումը թույլ է տվել ուժերի մի մասը տեղափոխել Ալմաթի. Տոկաև

Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Նուր-Սուլթան ժամանած ՀԱՊԿ խաղաղապահների կողմից անվտանգության գործառույթների կատարումը թույլ է տվել Ալմաթի տեղափոխել Ղազախստանի իրավապահ մարմինների ուժերի մի մասը: 

«Նուր–Սուլթանում ՀԱՊԿ-ի միացյալ խաղաղապահ զորախմբի ստորաբաժանումների կողմից պահնորդական գործառույթների կատարումը թույլ է տվել Ղազախստանի իրավապահ մարմինների ուժերի մի մասը տեղակայել Ալմաթիում հակաահաբեկչական գործողությանը մասնակցելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Տոկաևը հստակ հանձնարարականներ է տվել, որպեսզի համապատասխան գերատեսչությունները համակարգված և օպերատիվ աշխատեն իրավիճակը կայունացնելու ուղղությամբ։