Լրահոս
Հայաստան
10:51
08.01.22
74

«Սևան» ՔԿՀ–ի տարածքում կասկածելի փաթեթ է հայտնաբերվել

ՀՀ արդարադատության քրեակատարողական ծառայությունը հայտնում է՝ «Սևան» քրեակատարողական հիմնարկի տարածքում կասկածելի փաթեթ է հայտնաբերվել։ 

Ըստ հաղորդագրության` 2022 թվականի հունվարի 6-ին՝ ժամը 02:20-ի սահմանում, հիմնարկի պահակետերից մեկի ծառայողն ահազանգել է հնարավոր ներնետման մասին:

«Ահազանգից անմիջապես հետո ՔԿՀ ծառայողները տեղազննության արդյունքում բնակելի գոտու մասնաշենքերից մեկի հետնամասում հայտնաբերել են կասկածելի փաթեթ, որում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 26,61 գրամ քաշով դեղնականաչավուն զանգվածներ, բջջային հեռախոս, մեկ զույգ ականջակալ և USB լար»,- տեղեկացնում է ծառայությունը:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: