Լրահոս
Միջազգային
11:52
08.01.22
78

Տոկաևը բացառել է ահաբեկիչների հետ բանակցությունները

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը գրել է՝ ահաբեկիչների հետ բանակցություններ չեն կարող տարվել:

«Նրանք ծեծի են ենթարկել ու սպանել են ոստիկանների և երիտասարդ զինվորների, այրել են վարչական շենքեր, կողոպտել են մասնավոր տներ ու խանութներ, սպանել քաղաքացիական անձանց, բռնաբարել երիտասարդ կանանց: Իմ վստահ համոզմունքն է, որ ահաբեկիչների հետ բանակցություններ չեն կարող տարվել, մենք պետք է նրանց ոչնչացնենք»,- ընդծել է նա:

Նախագահը հիշեցրել է, որ իրավապահ մարմիններին հրամայել է ձևավորել հետաքննական մարմին՝ բացահայտելու պատճառները, որոնք հանգեցրել են ներկա իրավիճակին, ինչպես նաև պատասխանատվության ենթարկելու օրինախախտներին:

Տոկաևը նշել է, որ Ղազախստանը բախվել է «ագրեսիայի զինված գործողության հետ, որը լավ կազմակերպված էր և կոորդինացվում էր արտերկրում վարժեցված հանցագործների ու ահաբեկչական խմբերի կողմից»: 

Այս համատեքստում նա հրահանգել է իրականացնել հակաահաբեկչական գործողություն՝ «չեզոքացնելու ազգային անվտանգության սպառնալիքն ու պաշտպանելու Ղազախստանի քաղաքացիների կյանքն ու ունեցվածքը»: