Լրահոս
Առողջապահական
11:09
08.01.22
65

Կորոնավիրուսից մահացել է 2 մարդ

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 195-ով և դարձել 345713: 

Այս պահին փաստացի բուժում է ստանում 3449 մարդ, կատարվել է 2 599 841թեստավորում, առողջացել են վարակվածներից 332 753–ը: 

Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 2 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 7999 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն էլ ավելացել է 1-ով և դարձել 1512։