Լրահոս
Հասարակական
22:18
08.11.24
255

Ներքին Բազմաբերդ գյուղում հրդեհ է բռնկվել

Img default alt hy

Նոյեմբերի 8-ին, ժամը 12:17-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Բազմաբերդ գյուղում այրվում է անասնակեր։ Հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։04-ին, մարվել՝ 16։55-ին։ Գյուղի 17-րդ փողոցում այրվել է մոտ 300 հակ կուտակած անասնակեր։