Լրահոս
Հասարակական
15:05
30.06.25
249

Նախորդ տարիներին անգամ ակնարկ չի եղել, որ ՀԷՑ-ի աշխատանքի որակը կարող է հանգեցնել լիցենզիայից զրկելուն․ Դավիթ Ղազինյան

Img default alt hy

Նախորդ տարիների ընթացքում անգամ ակնարկ չի եղել, որ ՀԷՑ-ի աշխատանքի որակը կարող է հանգեցնել լիցենզիայից զրկելուն։ Այս մասին հրավիրված ասուլիսում ասաց ընկերության գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։

«Ասեմ ավելին` 2023թ-ին, ՀԾԿՀ–ի տեղեկանքի համաձայն, հոսանքազրկումների ցուցանիշը ՀՀ ամբողջ տարածքում 2022 թ-ի համեմատ բարելավվել է շուրջ 8.7 տոկոսով։ Հոսանքազրկումների միջին տևողությունը բարելավվել է 18.1 տոկոսով, իսկ հոսանքազրկումների վերականգնման միջին տևողությունը` 12.85 տոկոսով։ Սա փաստում է, որ այն մարմինը, որը պետության կողմից լիազորված է համակարգելու հանրային ծառայությունների ոլորտը, երբևիցե, որևիցե ձևով չի գնահատել ՀԷՑ-ի աշխատանքն այնքան վատ, որ կարող է հանգեցնել այսպիսի զարգացումների»,- նշեց Ղազինյանը։

Շարունակելով պետական մարմնի կողմից հաստատված վիճակագրությունը` ՀԷՑ–ի տնօրենի պաշտունակատարը նշեց, որ 2023թ-ի ներդումային ծրագիրն ընկերությունը կատարել է 91.8 տոկոսով։

Մանրամասն՝ տեսանյութում։