Լրահոս
Միջազգային
23:40
07.07.22
209

Նախարարների բոյկոտ, ընդդիմության ճնշումներ. սեռական սկանդալից հետո Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական տվեց

Եվրասկեպտիկ, պոպուլիստ ու լովելաս. այսպես է բրիտանական մամուլը բնութագրում Բորիս Ջոնսոնին, որն այսօր հրաժարական տվեց Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից՝ թիմակցի սեռական սկանդալից հետո:

Նախկին լրագրողը հայտնի է ամպագորգոռ, երբեմն էլ սկանդալային՝ պոպուլիստական հայտարարություններերով, ինչի համար մշտապես քննադատվել է: Մեծ Բրիտանիայի արդեն նախկին վարչապետը այլևս չի գլխավորի նաև իշխող Պահպանողականների կուսակցությունը: