Լրահոս
Իրավական
19:15
02.07.22
232

Նախագահի հրամանագրերով Վճռաբեկ դատարանի պալատներում դատավորներ են նշանակվել

Img default alt hy

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագրեր է ստորագրել Վճռաբեկ դատարանի պալատներում դատավորներ նշանակելու մասին 

Այսպես՝ Արծրուն Միրզոյանը, Լիանա Հակոբյանը, Քրիստինե Մկոյանը նշանակվել են Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորներ:

Արթուր Դավթյանը, Լիպարիտ Մելիքջանյանը և Գևորգ Գյոզալյանը նշանակվել են Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորներ:

Իսկ Արտակ Կրկյաշարյանը, Կարեն Բիշարյանը և Սերգեյ Չիչոյանը նշանակվել են Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորներ: